Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց

26-03-2020 15:53

Շախմատի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այսօրվա դրությամբ մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե -Լագրավը:  

Lragir.am,
26-03-2020 15:53