Լեգենդար «Մարականա» մարզադաշտը կվերածվի հոսպիտալի

26-03-2020 16:16

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով: «Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:

Lragir.am,
26-03-2020 16:16