Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել. Deutsche Welle

26-03-2020 16:14

Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվումч ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Lragir.am,
26-03-2020 16:14