Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար

26-03-2020 17:31

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը: Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
26-03-2020 17:31