Հայաստանը ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ

26-03-2020 17:35

Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ, մյուս բոլոր սահմաններով ապրանքների ներկրման սահմանափակում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի»,-ասաց Օհանյանը: Նա վստահեցրեց` մյուս բոլոր սահմաններով Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր:

Lragir.am,
26-03-2020 17:35