Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում

26-03-2020 17:51

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում, որոնցից 68-ը՝ ծառայություն մատուցող, 21-ը՝ սեփական կարիքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «Մենք պարբերաբար մարզերից հավաքագրում ենք տվյալներ նոր կառուցվող կամ նախատեսվող սպանդանոցների վերաբերյալ: Հիմա ծառայություն մատուցող 68 և սեփական կարիքների համար՝ 21 սպանդանոց է կառուցվում»,- ասաց Գաբրիելյանը: Փոխնախարարը նշեց, որ սպանդանոցների կառուցման հարցում 25 ցուցանիշով ամենաակտիվն Արմավիրի մարզն է, հետո՝ Գեղարքունիքը:

Lragir.am,
26-03-2020 17:51