Անակնկալ ստուգայցեր զինված ուժերի ստորաբաժանումներ

26-03-2020 18:45

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա: Ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը: Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել, տեղեկացնում են ՊՆ-ից:

Lragir.am,
26-03-2020 18:45