Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

26-03-2020 21:34

Շախմատի հավակնորդների մրցաշարը և աշխարհի չեմպիոնի մրցախաղաը կկայանա այս տարի` 2020 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 26-ին հավակնորդների մրցաշարը դադարեցվել է: Ըստ Դվորկովիչի՝ այն կվերսկսվի, երբ պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում փոփոխություն լինի: ՖԻԴԵ-ի նախագահը շեշտել է նաև, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղը ևս կկայանա նախապես պլանավորված ժամկետներում: Հավակնորդների մրցաշարում անցկացվել է  7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

Lragir.am,
26-03-2020 21:34