Daily Mail: Պրեմիեր–լիգան կրկին կհետաձգվի

26-03-2020 22:15

Անգլիայի Պրեմիեր–լիգայի ղեկավարությունը մոտ օրերս հանդիպելու է թիմերի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի առաջնությունը վերսկսելու նոր ժամկետները: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:  Ավելի վաղ որոշում էր կայացվել հետաձգել մրցաշարը մինչև ապրիլի 30–ը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից կարանտինային ռեժիմին անցնելու հայտարարությունից հետո, սակայն, պարզ է դարձել, որ մայիսի 1–ից հնարավոր չի լինի վերսկսել առաջնությունը:  Մոտ շաբաթվա ընթացքում Պրեմիեր–լիգայի ղեկավարությունը մտադիր է ներկայացնել հետաձգման նոր ժամկետները:  Հիշեցնենք, որ ներկա պահին ԱՊԼ առաջատարը Լիվերպուլն է: Մերսիսայդյան թիմը 25 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Մանչեսթեր Սիթիին: Եվս 6 միավոր հավաքելու դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կապահովի չեմպիոնական տիտղոսը:

Lragir.am,
26-03-2020 22:15