Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց չեն հերձի. քննարկում ԱԺ-ում

30-03-2020 11:25

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված է նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, թե ինչ են ենթադրում այս օրենքում կատարվող փոփոխությունները: «Նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:  Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրականացնել հերձում»,- ասաց նախարարը:

Lragir.am,
30-03-2020 11:25