Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին

30-03-2020 11:40

ՈՒԵՖԱ-ն մտադիր է եվրոգավաթային մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոս ամսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sunday Time-ը: Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն: Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 27-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` լեհական Գդանսկում հունիսի 24-ին:

Lragir.am,
30-03-2020 11:40