58 նոր դեպք. Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 482-ի

30-03-2020 11:57

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք: Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է: Թեստերից 2216-ը բացասական արդյունք է տվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Lragir.am,
30-03-2020 11:57