«Ես հիվանդ չեմ, ես դա արել եմ, որ ուշադրություն դարձնի դատախազը»

30-03-2020 18:41

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել Սպիտակի բնակչուհի Ս․ Ս․-ը և հայտնել, որ 2020 թ․ մարտի 24-ից բռնի պահվում է Ավան հոգեկան առողջության կենտրոնում: Կինը հոգեբուժարանում է հայտնվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի գործողության պատճառով: Նա բողոքել է, որ որդին, իր կարծիքով, անհիմն քրեական հետապնդման է ենթարկվում, և որպես բողոքի նշան փորձել է բենզինով ինքնահրկիզվել: Ինքնահրկիզման փորձը կանխել են ոստիկանները և առանց տեղեկացնելու, թե ուր են տանում ու ինչի համար, տարել են Ոստիկանության կենտրոնական բաժին և այնտեղ պահել 8 ժամ: «Եկել եմ դատախազություն, չեն ընդունել, ինձ ասում են՝ վիրուս ես բերել Սպիտակից», – վրդովված ասում է Ս․ Ս․-ը: Ինչպես հայտնեց Ս․ Ս․-ը, նրան ոստիկանությունում գտնվելու ընթացքում բռնության են ենթարկել, զրկել զուգարան գնալու, ուտելու հնարավորությունից: Ապա խաբեությամբ տեղափոխել են Ավան հոգեկան առողջության կենտրոն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ս․ Ս․-ի հայտնած տեղեկությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին և նրան հոգեբուժարանում պահելու հիմքերի ու պատճառների մասին հարցում կուղարկի ՀՀ առողջապահության նախարարություն: Ի դեպ՝ քաղաքացին հայտնեց, որ հոգեբուժարան տեղափոխելուց առաջ, երկրում համաճարակային վիճակով պայմանավորված, որևէ կանխարգելիչ գործողություն, այդ թվում՝ ջերմաչափում կամ թեստավորում չեն արել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Lragir.am,
30-03-2020 18:41