Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են

31-03-2020 15:31

Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:  «Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: «Զվարթնոց» օդանավակայանի կայքը ևս հավաստում է, որ դեպի Մոսկվա և Մոսկվայից Երևան ծրագրված թռիչքները չեղարկվել են: Ի դեպ, դրանք մարտի 31-ի համար պլանավորված միակ ուղղություններն են:

Lragir.am,
31-03-2020 15:31