Իսպանիայում կորոնավիրուսից մեկ օրում 849 մարդ է մահացել. Euronews

31-03-2020 15:40

Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք: Euronews-ը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է: Իսպանիայում ավելացել է ինչպես մահվան, այնպես էլ վարակվածության ցուցանիշների աճի տեմպը: 24 ժամվա ընթացքում գրանցվել է 9 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 417:

Lragir.am,
31-03-2020 15:40