Տավուշում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

31-03-2020 15:40

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես: Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է: Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ: Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում»,- գրել է Չոբանյանը: Գրանցված դեպքերը մտնում են մարտի 31-ին Առողջապահության նախարարության կողմից հայտարարված ընդհանուր տվյալների մեջ:

Lragir.am,
31-03-2020 15:40