«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

31-03-2020 15:36

«Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը: «Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճը և ընդառաջելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես: Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից»,- նշված է դեսպանության էջում: Քաղաքացիները տոմսերը կարող են գնել belavia.by կայքից, իսկ ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +31 20 7997 757:

Lragir.am,
31-03-2020 15:36