ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը

31-03-2020 15:35

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ թեկնածուի առաջադրման իրավունք ունեին բոլոր խմբակցությունները: «Սակայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վերջնաժամկետին՝ մարտի 24-ին ստացել է մեկ թեկնածուի առաջադրում. «Իմ քայլը խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-հայտնեց նա: Թեկնածուին ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Lragir.am,
31-03-2020 15:35