Ջորկաեֆը ցավակցել է Դևեջյանի մահվան կապակցությամբ

31-03-2020 15:34

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Զորկաեֆը իր ցավակցությունն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյան մահվան կապակցությամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Ջորկաեֆը «Թվիթեր»­ի իր էջում մասնավորապես գրել է. «Մեծ ցավով իմացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Մտքումս կպահեմ նրա անսահման անկեղծ և մշակույթին նվիրված տեսակը: Իմ ցավակցությունները Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և հարազատներին»: Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ կորոնավիրուսն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է: Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը:

Lragir.am,
31-03-2020 15:34