Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը

31-03-2020 15:32

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասաց մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, թե ընտրությունը պետք էր հետաձգել` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: «Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը: Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ունենք բոլոր նախադրյալները` Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար: Այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման դեպք: Մենք մշտադիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»,– ասաց Սահակյանը:

Lragir.am,
31-03-2020 15:32