ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերն ախտահանվել են

31-03-2020 16:47

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով  և ախտահանիչ նյութերով ախատահանումներ են իրականացվել  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտը: «Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
31-03-2020 16:47