Նավթի և գազի գների տատանումները հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման համար բոլոր հիմքերը. Տիգրան Ավինյան

31-03-2020 16:45

Նավթի և գազի գների տատանումներն այս փուլում հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման համար բոլոր հիմքերը: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ գազնի գնի նվազեցման հարցը քննարկելու համար: «Այո, մեր կողմից նախաձեռնվել է նման բանակցություններ սկսելու ցանկություն և մեր ռուս գործընկերներին մենք տեղեկացրել ենք դրա մասին: Թե ինչ փուլով ու ինչ ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել: Բայց այնուամենայիվ շուկայում նավթի և գազի գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ նախնական տալիս են վերանայման համար բոլոր հիմքերը: Եվ կարծում եմ՝ մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- ասաց Ավինյանը:

Lragir.am,
31-03-2020 16:45