Կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ Ադրբեջանում մեկնարկել է էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման գործողությունը

01-04-2020 11:59

Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տարածած տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակա­կիր­ներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղա­փո­խում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզ­գիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչներ: Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում գրած մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով: Թալիշները վստահեցնում են, որ ի տարբերություն թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանցիների, նրանք պատմականորեն իրենց ինքնության պահպանման հարցում միշտ ապավինել են Ռուսաստանի Դաշնության աջակցութ­յանը: Նաև այդ պատճառով է, որ թալիշների վրա հիմա «թափվել է Ալիևի զայրույթը»:

Lragir.am,
01-04-2020 11:59