Արցախում նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի

01-04-2020 13:54

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Նրա խոսքով, ընտրություններին մասնակցել է 76728 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ 3.5%: Վիտալի Բալասանյան  – 10755 ձայն կամ 14.7% Արայիկ Հարությունյան – 36706 ձայն կամ 49.26% Մասիս Մայիլյան – 19360 կամ 26.4% Այսպիսով, երկրորդ փուլը կկայանա Արայիկ Հարությունյանի ու Մասիս Մայիլյանի միջև:      

Lragir.am,
01-04-2020 13:54