Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել

02-04-2020 23:18

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով: Ներկայումս կա մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն:

Lragir.am,
02-04-2020 23:18