«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան արդեն երրորդ դեպքը մեկ օրում

03-04-2020 00:27

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան արդեն երրորդ դեպքը մեկ օրում: Ֆեյսբուքի իր էջում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է. «76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»:

Lragir.am,
03-04-2020 00:27