Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա

03-04-2020 10:01

Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա»-ն: Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն: Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ  կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: Չինաստանում կորոնավիրուսից 3 հազար 322 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 620 է:

Lragir.am,
03-04-2020 10:01