Կարլսենն առցանց շախմատային մրցաշար է կազմակերպում

03-04-2020 11:50

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միջազգային առցանց մրցաշար կկազմակերպի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 լավագույն շախմատիստները: Սա կլինի պատմության մեջ առաջին նմանատիպ մրցաշարը: Այն կմենարկի ապրիլի 18-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Մրցաշարի մասնակիցների նախնական անվանացանկում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Lragir.am,
03-04-2020 11:50