«Կորոնա» գարեջուրը ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը

03-04-2020 15:35

Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Աշխարհի 180 երկիր արտահանվող գարեջուրն արտադրող ընկերության տնօրենը հայտնել է, որ արտադրության դադարեցումը կապված է Մեքսիկայում արտակարգ դրության հայտարարման և տնտեսական սահմանափակումների հետ:

Lragir.am,
03-04-2020 15:35