ԵՄ-ի աջակցությամբ Վայոց Ձորում արևային նոր ֆոտովոլտային էլեկտրակայան է կառուցվել

03-04-2020 20:34

Եվրոպական միության աջակցությամբ Վայոց Ձորի մարզում նոր արևային ֆոտովոլտային էլեկտրակայան է կառուցվել: Կայանը ամբողջ տարվա ընթացքում կարտադրի մաքուր էներգիա: Էներգիայի վաճառքից ստացվող եկամուտները կներդրվեն մարզում՝ զբոսաշրջության ոլորտում նոր աշխատատեղերի, նոր զբոսաշրջային երթուղիների, տեղեկատվական կետերի ստեղծման համար:

Lragir.am,
03-04-2020 20:34