ԿԳՄՍ-ն պայմանավորվել է կապի օպերատորների հետ էժան կրթական սակագին սահմանելու համար

03-04-2020 22:26

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- գրել է Հարությունյանը:

Lragir.am,
03-04-2020 22:26