Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին

03-04-2020 23:17

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ: «Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հայազգի երգիչը: Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը: Նշված անձի գրառումը վերաբերում էր մարտի 31-ին արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր: Սերժ Թանկյանի անունից նշված գրառման տարածումից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին հայտնվել «հայկական արմատներով հռչակավոր ամերիկացի երգիչը սատարում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կոչին» վերնագրով նյութեր: Հայազգի երգչի կատարած գրառումը ցույց է տալիս, որ նշված սադրանքն իրականացվել է միտումնավոր կերպով, և նա որևէ կապ չունի այդ գրառման տարածման հետ:

Lragir.am,
03-04-2020 23:17