Հայկ Մարությանը պատմել է, թե ինչով է զբաղվել այս օրերին

04-04-2020 00:15

Կնոջս եւ ընկերներիս հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ ենք բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետը Հայկ Մարությանը՝ պատմելով, թե վերջին օրերին, ինչով է զբաղված եղել: «Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար եւ շարունակական եւս 2000 մարդկանց համար արվելու է», ասել է նա: Հայ Մարությանին ընդդիմադիրները քննադատում են, թե ինքնամեկուսացվել է եւ չի կատարում պարտականությունները: Ի պատասխան նա քննադատներին խորհուրդ է տվել տանը նստել եւ «կարանտյա պահել». «Էդ կարանտյան ձեզ կփրկի, իսկ եթե չեք անում, այդ ֆեյսբուքյան գրառումների տեղը դուրս եկեք, մեկին օգտակար եղեք ինչ-որ բանով»:

Lragir.am,
04-04-2020 00:15