Պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան

04-04-2020 08:25

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ: Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոգսը գոնե մի փոքր թեթևացնել: Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո: Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա: Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»: Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից: Հ.Գ. Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ:

Lragir.am,
04-04-2020 08:25