Ռուսաստանում ՀՀ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. եւս 5-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

04-04-2020 10:54

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում: Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը: Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է:

Lragir.am,
04-04-2020 10:54