ԱՄՆ-ն խլել է Գերմանիայի համար նախտեսված դիմակները

04-04-2020 11:27

Գերմանիան ԱՄՆ-ին մեղադրել է հազարավոր դիմակներ բռնագրավելու մեջ, որոնց համար Բեռլինն արդեն վճարել էր: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն: Գերմանիան ԱՄՆ գործողությունները որակել է ծովահենություն: Բեռլինի ներքին գործերի նախարար Անդրեաս Գեյզելը նշել է, որ ԱՄՆ-ն կասեցրել է Բանգկոկից 200 հազար FFP-2 տեսակի դիմակի տեղափոխումը, որը նախատեսված էր Բեռլինի ոստիկանների համար: Գեյզելն ասել է, որ Բեռլինը դիմակները գնել էր ամերիկյան ընկերությունից՝ ավելացնելով, որ անգամ գլոբալ ճգնաժամի ժամանակ չպետք է առաջնորդվել վայրի արևմուտքի մեթոդներով: Գեյզելը Գերմանիայի դաշնային կառավարությանը հորդորել է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա: Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը 3M ամերիկյան ընկերությանն ստիպել է որքան հնարավոր է շատ դիմակներ մատակարարել Միացյալ Նահանգներ: Ավելի վաղ ԱՄՆ-ից հասցեին նման մեղադրանքներ են հնչել նաև Կանադայից և Ֆրանսիայից:

Lragir.am,
04-04-2020 11:27