ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 205 000 մարդ

04-04-2020 11:53

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդհանուր առմամբ՝ վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ: Այս ընթացքում կատարվել է 639 հազար թեստավորում: Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ:

Lragir.am,
04-04-2020 11:53