ՖԻՖԱ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

04-04-2020 00:48

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել: Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը: Ավելի վաղ հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն:

Lragir.am,
04-04-2020 00:48