Վարակակիր անձանց տեղափոխող շտապ օգնության մեքենան վթարի է ենթարկվել

04-04-2020 16:06

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի: «Պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ: Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում», Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Lragir.am,
04-04-2020 16:06