Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից 3 ժամ ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին. վարչապետ

04-04-2020 16:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եւ այլ արձագանքներ: Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30:

Lragir.am,
04-04-2020 16:13