ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

04-04-2020 16:20

Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը: Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում: Համոզված ենք, որ կիրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Lragir.am,
04-04-2020 16:20