Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին

04-04-2020 17:18

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա ավելացրել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին ու մասնագետներին: Ավելի բաղ նշվել էր, որ Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամը 100 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Lragir.am,
04-04-2020 17:18