Ուկրաինայի հայերը վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցում են ֆինանսավորել

04-04-2020 18:57

Ուկրաինայի հայկական մարզային համայնքները օրեցօր լայնածավալ են դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարը: Ժիտոմիրի մարզի հայ համայնքը ֆինանսավորել է COVID-19-ը կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի տարածքում, հայտնում է AnalitikaUA.net-ը: Տարածքի վերակառուցումը նախատեսում են ավարտել մինչև ապրիլի 15-ը, այնուհետև այն վերազինել անհրաժեշտ պարագաներով: Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի այս ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ: Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ՝ Ուկրաինայի Հայերի Միությունն անվճար առաքումներ է իրականացնում պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների կարիքն ունեցող տարածաշրջանային հայ համայնքներին: Օրերս Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել կոչով՝ կապված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետ: Շնորհակալություն հայտնելով տարածաշրջանային համայնքներին, որոնք այս օրերին աջակցություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին:

Lragir.am,
04-04-2020 18:57