Ռուսաստանում տղամարդը գնդակահարել է ուշ ժամին աղմկող 5 հարևաններին

05-04-2020 00:37

Ռուսաստանի Ռյազանի մարզում տղամարդը հրազենից կրակ է բացել 5 հարևանների վրա և սպանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  Իրավապահները ձերբակալել են հրաձիգին: Սպանվածներից չորսը տղամարդ են , մեկը՝ կին: Mash տելեգրամյան ալիքը հայտնում է, որ միջադեպը կենցաղային վեճի հետևանք է: Նախնական տեղեկություններով, կրակողին դուր չի եկել երեկոյան ժամին հարևանների աղմկոտ պահվածքը:

Lragir.am,
05-04-2020 00:37