Չեղյալ համարել «սև ցուցակները», հայտարարել հարկային արձակուրդ

05-04-2020 13:11

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրել է. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ՓՄՁ-ԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 500-ից 350-ՆՆ ՈՒՆԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՀԻՆԳ ՕՐ ՈՒՇԱՑՈՒՄ. ՀԵՏՈ՞ Սիրելի’ հայրենակիցներ, Երեկ ես գրել էի, որ պետական աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին պետք է լինի առանց «սև ցուցակների»: Նախ պետք է ճշտել, թե ովքեր և ինչի համար են հայտնվել «սև ցուցակներում»: Կան փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք մեկ կամ երկու օր են ուշացրել հարկերի վճարումը, կան, որ մի քանի ամիս: Նույնը՝ վարկերի մասով: Արդեն իսկ ապրիլի 1-ից հետո առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ասենք, ամեն մի 500 դիմումից առնվազն 350-ը մերժվում է ժամկետանց վճարած հարկերի մասով: Նույնը՝ վարկերի մասով: ՀՀ կառավարությանն առաջարկում եմ անհապաղ կիրառել լրացուցիչ ֆիլտրեր՝ այս փուլում չեղյալ համարել «սև ցուցակները»՝ առնվազն կիրառելով համապատասխան ժամանակացույց` սկսելով ամենապարտաճանաչներից, բայց այն հաշվով, որ տարբեր պատճառներով որոշ ժամանակ «ուշ» վճարած փոքր և միջին ձեռնարկություններին նույնպես կհասնի աջակցություն: Թե չէ փոքր և միջին ձեռնարկությունների առնվազն 30 %-ը «սև ցուցակներում» է, էլ չեմ ասում՝ սպառողական վարկառուների ավելի մեծ մասը: Ինչպես և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկել էր, հարցը պետք է լուծել գլոբալ, ոչ թե անհատական հանդիպումներով: Մեկ այլ հարցադրում: Բանկերին ասում ենք՝ անտոկոս վարկ տվեք ձեռնարկություններին, բայց տոկոսով է, թե անտոկոս, բանկը գնահատում է իր ռիսկը, և պարզ չէ՝ կտա այդ գումարը, թե ոչ: Չէ՞ որ այժմ բիզնես պլանավորումը շատ բարդ է: Ուստի, հրատապ պետք է մտածել հարկային արձակուրդների մասին, կամ առնվազն ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա հետաձգել: Անհապաղ:

Lragir.am,
05-04-2020 13:11