Եթե մենք հիվանդությունից մահերի ու տնտեսության փլուզման միջև ընտրում ենք տնտեսության փլուզումը, ապա կստանանք և մեծաթիվ մահեր, և տնտեսական ճգնաժամ

05-04-2020 13:55

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է. Արտակարգ դրություն հայտարարելու մասին ԱԺ քննարկումների ժամանակ կարծիք հնչեց, որ մենք ոչինչ չանելու 2-3 ամսվա պաշար ունենք: Շուտով կլրանա հակահամաճարակային գործողությունների մի ամիսը: Կառավարությունը մինչ այժմ չի ներկայացրել, թե ոնց ա ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ համաճարակը: Կառավարության ուղերձները նրա մասին են, թե ոնց ՄԵՂՄԱՑՆԵԼ համաճարակի հասցրած վնասները: Հաղթահարելու ծայրը չի երևում, դրա մասին կառավարության մասնակցությամբ ՀԱՆՐԱՅԻՆ բանավեճեր չկան: Իմ կանխատեսմամբ, կառավարության քաղաքականությունը իրական ճգնաժամը հնարավորինս հեռացնելու վերաբերյալ ա: Այսինքն՝ նման քաղաքականությամբ մենք ընդամենը հետաձգում ենք հիվանդների մեծ հոսքի պատճառով առաջացող առողջահական համակարգի կոլապսը, բայց չենք չեզոքացնում մոտեցող վտանգը: Կառավարությունը պետք ա որոշումներ ընդունելիս հաշվի առներ իրար հետ հարաբերվելու և մահվան հանդեպ վերաբերմունքի մասին մեր մշակութային առանձնահատկությունները: Ու սրան չի օգնի նույնիսկ, եթե նոր ձեռք բերված ՍՈՒ-30 ինքնաթիռները ամեն շենքի գլխով թռնեն՝ ցուցանելով կառավարության լրջությունը: Միաժամանակ, ինչքան երկար գնանք էս ճանապարհով, էնքան տնտեսությունն ավելի ա փլուզվելու: Հայտնի դարձվածքի տրամաբանությամբ, եթե մենք հիվանդությունից մահերի ու տնտեսության փլուզման միջև ընտրում ենք տնտեսության փլուզումը, ապա կստանանք և՛ հիվանդությունից մեծաթիվ մահեր և՛ տնտեսական ճգնաժամ, որի հաղթահարումը մեզնից երկար տարիներ կխլի: Եթե մենք ունենալու ենք առողջապահական համակարգի կոլապս և դրա հետևանքով մեծաթիվ մահեր, ապա պետք ա էդ վիճակը ընդունել, երբ դու ուժեղ ես, ոչ թե թուլացած ու հյուծված: Հենց էս պատճառով, պետք ա մշակել և ՀԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ոչ թե հարվածների մեղմմանն ուղղված քայլերի շարք, այլ համաճարակի հնարավորինս անկորուստ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և տնտեսությունը վերագործարկելու ռազմավարություն, ինչը դեռևս չկա:

Lragir.am,
05-04-2020 13:55