Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյան

06-04-2020 09:08

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է. «Աշխարհը առանց պատվաստանյութի… Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան դատճառ դառնալ: Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից… Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից… Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից… Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով… Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»:

Lragir.am,
06-04-2020 09:08