Նոր Զելանդիայում ձերբակալել են մարդկանց վրա հազացած տղամարդուն, վարչապետը նրան ապուշ է անվանել

06-04-2020 09:40

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի սուպերմարկետներից մեկում տղամարդը դիտավորյալ հազացել է խանութնում գտնվողների վրա, որից հետո բերման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է BBC-ն: 38-ամյա Ռեյմոնդ Քումբսը պատմել է, որ հարբած է եղել ու կատակել է: Ավելի ուշ նա ասել է, որ ափսոսում է կատարած արարքի համար: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հազացողին մեղադրանք է առաջադրվել հանրային առողջությունը վտանգելու հոդվածով, սակայն ավելի ուշ մեղադրանքը հանվել է: Նոր Զելանդիայի վարչապետը մարդկանց վրա դիտավորյալ հազացող տղամարդուն ապուշ է անվանել:

Lragir.am,
06-04-2020 09:40