Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում կսահմանվի արտակարգ ռեժիմ

06-04-2020 10:21

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա տեղերում պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակաին: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարից, 100-ից ավելի մարդ մահացել է:

Lragir.am,
06-04-2020 10:21