Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց. CNN

06-04-2020 10:39

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CNN-ը: «Բժշկի խորհրդով վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց ստուգումների համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստուգումները կատարվում են որպես «նախազգուշական քայլ»՝ երկար տևող ախտանշաններով պայմանավորված: 55-ամյա Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի առկայության մասին նշվել էր մարտի 27-ին, երբ թեստի արդյունքները դրական էին եղել: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել էր, որ ունի հազ և ջերմություն: Ապրիլի 5-ին տարածված պաշոտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի մոտ կորոնավիրուսի թեստավորումից 10 օր անց ախտանշանները շարունակվում են:

Lragir.am,
06-04-2020 10:39